Չզեղչված գինը՝ 10000 դրամ
Ի՞նչ է հոմոցիստեինը
Համարվում է, որ հոմոցիստեինի (HCY) մակարդակի բարձրացումն ունի բջիջները վնասող՝ ցիտոտոքսիկ ազդեցություն: Հոմոցիստեինը կարող է վնասել անոթների պատը՝ դարձնելով դրանք փխրուն և ստեղծելով խոլեսթերինի և մյուս ճարպերի կուտակման համար նպաստավոր պայմաններ: Արյան հոմոցիստեինի մակարդակի 5 մկմոլ/լ աճը բերում է անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման ռիսկի բարձրացման (կանանց մոտ` 80%-ով և տղամարդկանց մոտ` 60%-ով), ինչն իր հերթին բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:
Հավանաբար նույն մեխանիզմով հոմոցիստեինի բարձր մակարդակը կապված է նաև Ալցհեյմերի հիվանդության և ծերունական դեմենցիայի ռիսկերի բարձրացման հետ:
Հղիության ընթացքում հոմոցիստեինի մակարդակի բարձրացումը կարող է դառնալ այնպիսի բարդությունների պատճառ, ինչպիսիք են ինքնաբուխ վիժումները, պրեէկլամպսիան և էկլամպսիան, ինչպես նաև երակային թրոմբոէմբոլիան:
Ցուցումներ
- սրտանոթային ռիսկի գնահատում
- հոմոցիստինուրիայի ախտորոշում
- շաքարային դիաբետ
- ծերունական թուլամտություն (դեմենցիա) և Ալցհեյմերի հիվանդություն
Կենսանմուշ
HCY թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին HCY թեստի մասին: