Չզեղչված գինը՝ 2000 դրամ
Ի՞նչ է լակտատը
Լակտատը կամ կաթնաթթուն (LACT) օրգանիզմի թթվահիմնային վիճակի կարևոր ցուցանիշ և ցածր հյուսվածքային արյունամատակարարման մարկեր է:
Ախտաբանական վիճակներում լակտոացիդոզը (լակտատի կուտակման պատճառով արյան թթվայնացումը) ավելի հաճախ գրանցվում է հյուսվածքների անբավարար թթվածնային մատակարաման (Ա տիպ), արյունամատակարարման նվազեցման (շոկ, սեպսիս) կամ թթվածնի պարցիալ ճնշման նվազեցման պատճառով (ծանր երիկամային հիվանդություն, շունչը պահելը):
Ավելի հազվադեպ լակտոացիդոզի պատճառ կարող են հանդսանալ լակտատի արտադրության ուժեղացմամբ զուգակցվող նյութափոխանակային տեղաշարժերը (В տիպ), օրինակ՝ մկանային ակտիվության բարձրացման (ծանր ֆիզիկական բեռնվածություն, էպիլեպտիկ ստատուս), ուռուցքների, հատկապես՝ լեյկոզների և լիմֆոմաների կամ լյարդի գերակտիվության փոփոխման ժամանակ (ալկոհոլային ինտոքսիկացիա):
Ցուցումներ
- շոկի և/կամ արյան շրջանառության խանգարումների ժամանակ հյուսվածքների թթվածնային մատակարարման գնահատում
- ացիդոզի պատճառների գնահատում
- մետաբոլիկ ացիդոզի պատճառների ախտորոշում
- հյուսվածքների արյան հոսքի (պերֆուզիայի) և թթվածնի մատակարարման համարժեքության գնահատում
- սպորտային ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում հետազոտություններ
- միոպաթիաների տարբերակիչ ախտորոշում
- նորածինների մոտ էնզիմոպաթիաների տարբերակիչ ախտորոշում
- նորածինների շնչահեղձություն (ասֆիքսիա)
- 2-րդ տիպի շաքարային դիաբետ
Կենսանմուշ
LACT թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին LACT թեստի մասին: