Չզեղչված գինը՝ 6000 դրամ
Ի՞նչ են լյամբլիայի նկատմամբ IgA/M/G դասի հակամարմինները
Լյամբլիայի (Giardia Lamblia, Lamblia intestinalis) նկատմամբ IgA/M/G դասի հակամարմինները հանդիսանում են լյամբլիոզի՝ լյամբլիային վարակի շճաբանական մակերը:
Ավանդաբար լյամբլիոզն ախտորոշվել է կղանքում կամ տասներկումատնյա աղու պարունակության մեջ ցիստերի կամ տրոֆոզոիտ ձևերի առկայության պայմաններում, ինչպես նաև հակածնի հայտնաբերմամբ: Այուամենայնիվ, այս մեթոդների արդյունավետությունը կազմում է միայն 50%: Լյամբլիայի նկատմամբ հակամարմինների թեստը էապես բարելավում է վերոնշյալ ախտորոշիչ բացը:
Ցուցումներ
- լյամբլիոզի ախտորոշում՝ զուգացված այլ թեստերի հետ
- շճաբանական թեստը նպատակահարմար է իրանացնել կլինիկական նշանները հայտնվելուց 1-2 շաբաթ անց, հատկապես, երբ ավելի վաղ փուլերում կղանքի թեստերնը որևէ արդյունք չեն տվել
Կենսանմուշ
GL IgA/M/G թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին GL IgA/M/G թեստի մասին: