Չզեղչված գինը՝ 1000 դրամ
Ի՞նչ է լակտատդեհիդրոգենազը
Լակտատդեհիդրոգենազը (LDH) գլիկոլիտիկ ֆերմենտ է, որը մասնակցում է գլյուկոզի փոխանակության վերջնային փուլերին՝ կատալիզացնելով պիրուվատի փոխակերպվելը լակտատի:
LDH-ի ամենաբարձր ակտիվությունը գրանցվում է երիկամներում, լյարդում, սրտամկանում, կմախքային մկաններում, ենթաստամոքսային գեղձում և արյան բջիջներում:
Ցուցումներ
- հեպատոբիլիար համակարգի հիվանդություններ
- սրտամկանի ինֆարկտ (վաղ ախտորոշում, տարբերակիչ ախտորոշում և հսկողություն)
- ուռուցքներ
- հեմոլիզով ընթացող սակավարյունություններ (անեմիաներ)
Կենսանմուշ
LDH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին LDH թեստի մասին: