Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է լյուտեինացնող հորմոնը
Լյուտեինացնող հորմոնը (LH) մակուղեղի (հիպոֆիզի) առաջնային բլթի բազոֆիլ բջիջների կողմից արտադրվող գլիկոպրոտեիդային գոնադոտրոպ հորմոն է, որի սեկրեցիայն վերահսկվում է ենթատեսաթմբի (հիպոթալամուսի) ռիլիզինգ-գործոնների կողմից:
LH-ը ֆոլիկուլախթանիչ հորմոնի (FSH) հետ միասին պատկանում է գոնաոտրոպինային հորմոնների ընտանիքին: Այս երկու հորմոնները միասին ներդաշնակ կերպով կարգավորում և խթանում են գոնադների (ձվարաններ և ամորձիներ) աճն ու ֆունկցիաները:
Կանանց մոտ LH-ը խթանում է էստրոգենների սինթեզը, կարգավորում է պրոգեստերոնի (PROG) սեկրեցիան և դեղին մարմնի ձևավորումը: LH-ի սահմանային բարձր մակարդակն առաջ է բերում ձվազատում և խթանում դեղին մարմնում պրոգեստերոնի սինթեզը:
Տղամարդկանց մոտ LH-ը խթանում է սեռական հորմոնները կապող գլոբուլինի (SHBG) առաջացումը, բարձրացնում տեստոստերոնի (TEST) նկատմամբ սերմնախողովակների թափանցիկությունը:
Ցուցումներ
- կանանց մոտ՝ արական տիպի մազակալություն (հիրսուտիզմ)
- սեռական ցանկության (լիբիդոյի) և սեռական պոտենցիայի նվազում
- ձվազատման բացակայություն (անօվուլյացիա)
- դաշտանի քչացում (օլիգոմենորեա) և բացակայություն (ամենորեա)
- անպտղություն
- դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ
- անհաջող հղիություններ
- վաղաժամ սեռահասունացում կամ սեռահասունացման դանդաղում
- աճի դանդաղում
- սեռական ինֆանտիլիզմ
- պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
- էնդոմետրիոզ
- հորմոնային բուժման արդյունավետության գնահատում և հսկողություն
Կենսանմուշ
LH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին LH թեստի մասին: