Չզեղչված գինը՝ 1500 դրամ
Ի՞նչ է մագնեզիումը (Mg)
Մագնեզիումը (Mg) նյարդային և մկանային համակարգի նորմալ գործունեության համար անհրաժեշտ հիմնական կենսաբանական ակտիվ տարրերից է:
Մագնեզիումը հանդիսանում է բազմաթիվ ֆերմենտային համակարգերի ակտիվացնող գործոն, ուստի բջիջների կենսագործունեության բազմաթիվ գործընթացներ մագնեզիում-կախված են: Մասնավորապես, մագնեզիումը մասնակցում է գլիկոլիզի և օքսիդացման գործընթացներին, բջջաթաղանթներով Na+, K+ և Ca++ իոնների տեղափոխմանը, նյարդային գրգռի նյարդամկանային փոխանցմանը, նուկլեինաթթուների սինթեզին և այլն:
Ցուցումներ
- նյարդաբանական հիվանդություններ (տետանուս, գերդրդողականություն, տրեմոր, ցնցումներ, մկանային հիպոտոնիա)
- երիկամային անբավարարություն
- սրտային առիթմիաներ
- մակերիկամային անբավարարություն
Կենսանմուշ
Mg թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին Mg թեստի մասին: