Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ են Mycoplasma hominis-ի նկատմամբ IgG դասի հակամարմինները
Mycoplasma hominis-ի նկատմամբ IgG-ի հակամարմինների առկայությունը կարող է վկայել ընթացիկ կամ նախկինում տարած վարակի հավանական առկայությունը: IgG հակամարմինները հայտնվում են ավելի ուշ, քան IgA-ն և IgM-ն, և պահպանվում են ավելի երկար ժամանակ (ավելի քան մեկ տարի):
Միկոպլազմաները ներբջջային միկրոօրգանիզմների խումբ է՝ 115-200 նմ չափսերով գրամ-բացասական բակտերիաներ, որոնք չունեն խիտ բջջային պատ և ծածկված են եռաշերտ ցիտոպլազմային թաղանթով: Նկարագրված են միկոպլազմայի մի քանի շտամներ:
Ցուցումներ
- տղամարդկանց մոտ՝ ոչ գոնոկոկային միզուկաբորբի (ուրեթրիտ) հետազոտությունների համալիր
- կանանց մոտ՝ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ
- կանանց մոտ՝ անպտղություն
- համաճարակաբանական սքրինինգ
Կենսանմուշ
MYC. H. IgG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին MYC. H. IgG թեստի մասին: