Ընդհ. կլինիկական

Նեչիպորենկո (U-Nech)

Չզեղչված գինը՝ 2000 դրամ

Մեզի ընդհանուր քննություն

Ի՞նչ է ըստ Նեչիպորենկոյի մեզի թեստը

Ըստ Նեչիպորենկոյի մեզի թեստը (U-Nech) մեզում լեյկոցիտների, էրիթրոցիտների և գլանակների (ցիլինդր) քանակական որոշումն է:

Նեչիպորենկոյի թեստով մեզի մեջ լեյկոցիտների, էրիթրոցիտների և ցիլինդրների քանակը հաշվարկվում է 1 մլ մեզի հաշվարկով:

Ցուցումներ

  • անախտանիշ (թաքնված) բորբոքային պրոցեսի ախտորոշում
  • անախտանիշ (թաքնված) արյունամիզության ախտորոշում (հեմատուրիա)
  • անախտանիշ (թաքնված) ցիլինդրուրիայի ախտորոշում
  • լեյկոցիտուրիայի կամ հեմատուրիայի գերակշռության պարզաբանում
  • ընթացիկ բուժման դինամիկ հսկողություն

Կենսանմուշ

U-Nech թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան մեզի 2-րդ չափաբաժին:

Իմացե՛ք ավելին U-Nech թեստի մասին: