Չզեղչված գինը՝ 7000 դրամ
Ի՞նչ է հղիության հետ կապված պլազմայի A սպիտակուցը (PAPP-A)
PAPP-A-ն հղիության 1-ին եռամսյակի նախածննդյան (պրենատալ) սքրինինգային հետազոտություն է, որը հանդիսանում է Դաունի համախտանիշի և պտղի այլ քրոմոսոմային անոմալիաների մարկերը:
Կենսաքիմիական ազդեցություններով PAPP-A-ն դասվում է մետաղապրոտեազների շարքին: Այն ունակ է տրոհել աճի ինսուլինակերպ գործոնի (IGF) սպիտակուցներից մեկը, որն էլ բերում է նույն գործոնի կենսամատչելիության բարձրացման, ինչն էլ հղիության ընթացքում պտղի զարգացման մեջ ունի մեծ նշանակություն:
PAPP-A-ի մակարդակը զգալիորեն նվազում է պտղի մոտ տրիսոմիա 21-ի (Դաունի համախտանիշ) կամ տրիսոմիա 18-ի (Էդվարդսի համախտանիշ) ժամանակ: Միևնույն ժամանակ, այս մարկերը նաև բավականին ինֆորմատիվ է վիժումների և հղիության կանգի վտանգը գնահատելիս:
Ապացուցված է, որ PAPP-A և free β-HCG սքրինիգի, գերձայնային հետազոտության, հղի կնոջ տարիքի վերլուծության արդյունքները թույլ են տալիս Դաունի համախտանիշի ռիսկը գնահատել 85-90%-ոց ճշգրտությամբ:
Ցուցումներ
- հղիների սքրինինգային հետազոտություն՝ պտղի մոտ քրոմոսոմային շեղումների ռիսկի գնահատման համար հղիության 1-ին տրիմեստրում և 2-րդ տրիմեստրի սկզբում (11-13-րդ շաբաթներ)
- հղի կնոջ 35-ից բարձր տարիք
- անամնեզով՝ հղիության վաղ շրջանում երկու կամ ավելի ինքնաբուխ վիժումների առկայություն
- հղիությանը նախորդող շրջանում բակտերիալ կամ վիրուսային վարակների առկայություն (հեպատիտներ, կարմրախտ, հերպես, ցիտոմեգալովիրուս)
- ընտանիքում Դաունի, այլ քրոմոսոմային հիվանդությունների ու զարգացման այլ բնածին արատների առկայություն
- մոտ հարազատների մոտ որևէ ժառանգական հիվանդության առկայություն
- մինչև բեղմնավորվելը զույգերից մեկնումեկի մոտ ճառագայթային կամ այլ վնասակար ազդեցություն
Կենսանմուշ
PAPP-A թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին PAPP-A թեստի մասին: