Իմունաբանական թեստեր

Պրոկալցիտոնին (PCT)

Չզեղչված գինը՝ 13000 դրամ

Ի՞նչ է պրոկալցիտոնինը

Պրոկալցիտոնինի ​թեստը (PCT) կիրառվում է բակտերիալ վարակները բորբոքման այլ պատճառներից տարբերակելու, ինչպես նաև բակտերիալ վարակի ծանրության աստիճանը գնահատելու, հակաբիոտիկներով բուժման մեկնարկի կամ ավարտի ցուցումները ճշտելու համար:

Հայտնաբերվել է, որ ծանր համակարգային բորբոքման ժամանակ, որը գլխավորապես կապված է բակտերիալ վարակների հետ, արյան մեջ PCT-ի մակարդակը կտրուկ բարձրանում է: Ընդ որում, PCT-ի նման բարձրացումը կարող է նորմալ արժեքներին գերազանցել տասնյակ, հարյուրավոր և անգամ հազարավոր անգամներ: Բակտերիալ սեպսիսի ժամանակ PCT-ի մեծ քանակներ արտադրվում են վահանաձև գեղձին չպատկանող տարբեր հյուսվածքներում (գրանցված է թիրեոիդէկտոմիայից հետո պացիենտների շրջանում):

Ցուցումներ

  • Կրիտիկական ծանր հիվանդների մոտ ծանր սեպսիսի և սեպտիկ շոկի զարգացման ռիսկի գնահատում:
  • Թոքաբորբերի և մենինգիտի բակտերիալ և ոչ բակտերիալ պատճառների միջև տարբերակում:
  • Երեխաների մոտ միզուղիների վարակի ախտորոշում (երիկամների ներգրավման և պիելոնեֆրիտի ռիսկի գնահատում):
  • Երեխաների մոտ առանց վարակի օջախի բարձր ջերմության (տենդ) պատճառի տարբերակիչ ախտորոշում:
  • Սուր շնչառական վարակներով պացիենտների մոտ հակաբիոտիկներով բուժման անհատական ցուցումների ճշտում, հակաբիոտիկներով բուժման արդյունավետության և սեպսիսով պացիենտների մոտ հակաբիոտիկային բուժման դադարեցման համալիր գնահատում:
  • Հյուսվածքների տարածուն վնասմամբ ուղեկցվող ծանր տրավմաներով, այրվածքներով, վիրահատական միջամտություններ տարած, ինչպես նաև վիրուսային ախտահարման ֆոնով պացիենտների մոտ երկրորդային բակտերիալ վարակի հայտնաբերում:
  • Նեյտրոպենիկ պացիենտների մոտ բակտերիալ վարակի ախտորոշում:

Կենսանմուշ

PCT թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ կղանք։

Իմացե՛ք ավելին PCT թեստի մասին: