Չզեղչված գինը՝ 1500 դրամ
Ի՞նչ է անօրգանական ֆոսֆորը
Ֆորֆորը (PHOS, IPh) հիմնական ներբջջային անիոնն է, որն անհրաժեշտ է կենտրոնական նյարդային համակարգի նորմալ գործունեության համար:
Ֆոսֆորը մտնում է ոսկրային հյուսվածքի և բջջաթաղանթների ֆոսֆոլիպիդների կազմության մեջ: Ոսկրերում կալցիումի ֆոսֆատի տեսքով՝ որպես ապատիտ պահեստավորված է օրգանիզմի ամբողջ ֆոսֆորի շուրջ 88%-ը:
Ֆոսֆորային հավասարակշռության հիմնական կարգավորիչներն են պարատհորմոնը (PTH), կալցիտոնինը (CTN) և վիտամին D-ն:
Ցուցումներ
- ոսկրային հիվանդություն
- երիկամային հիվանդություն
- հարվահանագեղձային հիվանդություն
Կենսանմուշ
IPh թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին IP թեստի մասին: