Ընդհ. կլինիկական

Թրոմբոցիտներ (PLT)

Արյան ընդհանուր քննության չզեղչված գինը՝ 1000 դրամ կամ 2500 դրամ (լեյկոֆորմուլայով)

Կոագուլոգրամմա

Ի՞նչ են թրոմբոցիտները

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները (PLT) արյան բջիջներ են, որոնք իրենց գրանուլներում և մակերեսին պարունակում են բազմաթիվ ակտիվ նյութեր և արյան մակարդման գործոններ:

Թրոմբոցիտները կարող են արտադրել բազմաթիվ նյութեր, որոնք մասնակցում են արյան մակարդման բոլոր փուլերին, այդ թվում՝ գորոծոն 3 (թրոմբոցիտային թրոմրպլաստին), գործոն 4 (հակահեպարինային գործոն), գործոն 5 (մակարդիչ գործոն կամ ֆիբրինոգեն), գործոն 6 (թրոմբոստենին), գործոն 10 (սերոտոնին) և գործոն 11 (ագրեգացիայի գործոն):

Թրոմբոցիտների գործառույթները բազմազան են և որոշվում են յուրահատուկ հատկություններով (ագլյատինացիայի հատկություն, ադհեզիա (կպչման) և միաձուլում (ագրեգացիա), կեղծ ոտիկների առաջացում): Թրոմբոցիտներն ունեն պաշտպանական ‎գործառույթներ, որոնցից մեկը դրսևորվում է մանր և խոշոր անոթներից արյունահոսություների ժամանակ, երբ այս բջիջների մասնակցությամբ գոյացած մակարդուկը (թրոմբ) փակում է վնասված անոթի լուսանցքը և կանխում հետագա արյունահոսությունը:

Ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակային, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Կենսանմուշ

PLT թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին PLT թեստի մասին