Չզեղչված գինը՝ 1500 դրամ
Ի՞նչ է իոնական կալիումը (K+)
Կալիումը (Potassium, К+) ներբջջային հեղուկի հիմնական կատիոնն է:
Կալիումը մասնակցում է բջջի էլեկտրական թաղանթային պոտենցիալի ապահովմանը: Այն կարգավորում է ներբջջային օսմոտիկ ճնշումը, խթանում գլիկոլիզի ֆերմենտների ակտիվությունը, մասնակցում սպիտակուցների և գլիկոգենի նյութափոխանակությանը, կարևոր դեր է խաղում նյարդային և մկանային բջիջներում գործողության պոտենցիալի ձևավորման և նյարդային գրգռահաղորդականության մեջ: Կալիումը նաև օժտված է իմունոմոդուլյատոր ակտիվությամբ:
Ցուցումներ
- երիկամների գործունեության հետազոտություն
- սրտանոթային հիվանդություններ
- սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիաներ)
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- մակերիկամային անբավարարություն
- կալիումի մակարդակի հսկողություն միզամուղներ, սրտային գլիկոզիդներ նշանակելիս
Կենսանմուշ
K+ թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին K+ թեստի մասին: