Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է պրոլակտինը
Պրոլակտինը (PRL) պոլիպեպտիդային հորմոն է, որը խթանում է կաթնագեղձերի պրոլիֆերացիան և կաթնարտադրությունը:
Պրոլակտինն արտադրվում է մակուղեղի (հիպոֆիզ) առաջնային բլթում և ենթարկվում դրվագային սեկրեցիայի:
Պրոլակտինը համարվում է սեռական վարքագծի ձևավորման հորմոններից մեկը: Այն կարգավորում է ջրա-աղային փոխանակությունը՝ արգելակելով երիկամներով ջրի և նատրիումի հեռացումը: Այն նաև խթանում է ստամոքս-աղիքային խողովակով կալցիումի ներծծումը: Ընդհանուր առմամբ, պրոլակտինն ակտիվացնում է օրգանիզմում ընթացող անաբոլիկ (արտադրության) պրոցեսները: Այլ ազդեցություններից է՝ մազածածկույթի աճի խթանումը և իմունային համակարգի կարգավորումը:
Ցուցումներ
- գալակտորեա
- կրծքագեղձի ցիկլիկ ցավեր
- մաստոպաթիա (ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձեր)
- անձվազատություն (անօվուլյացիա)
- դաշտանների քչացում (օլիգոմենորեա) կամ բացակայություն (ամենորեա)
- արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություններ
- անպտղություն
- սեռական ինֆանտիլիզմի ախտորոշում
- ներքին սեռական օրգանների քրոնիկ բարբոքումների ախտորոշում
- ֆետո-պլացենտար կոմպլեքսի ֆունկցիոնալ վիճակի համալիր գնահատում
- իսկական երկարաձգված հղիության տարբերակիչ ախտորոշում
- հետծննդաբերական կաթնատվության խանգարումներ
- ծանր ընթացող դաշտանադադար (մենոպաուզա կամ կլիմաքս)
- գիրացում
- հիրսուտիզմ (կանանց մոտ)
- լիբիդոյի և պոտենցիայի նվազում (տղամարդկանց մոտ)
- գինեկոմաստիա (տղամարդկանց մոտ)
- օստեոպորոզ
- հիպերպրոլակտինեմիկ վիճակների բուժման տակտիկայի ընտրություն
Կենսանմուշ
PRL թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին PRL թեստի մասին: