Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է պրոգեստերոնը
Պրոգեստերոնը (PROG) ձվարանների դեղին մարմնի կողմից արտադրվող ստերոիդ հորմոն է, որը կարևոր նշանակություն ունի հղիության բոլոր փուլերի ընթացքում:
Պրոգեստերոնի մակարդակը կոռելացվում է դեղին մարմնի զարգացման և հետաճման հետ: Եթե դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար փուլում պրոգեստերոնի առկայությունը հազիվ է հայտնաբերվում, ձվազատումից (օվուլյացիայից) մեկ օր առաջ այն սկսում է աճել: Պրոգեստերոնի ուժեղացած արտադրությունը բնորոշ է լյուտեալ փուլին: Դաշտանային ցիկլի երկրորդ կեսին կնոջ մեզում հայտնվում է պրեգնանդիոլը՝ որպես պրոգեստերոնի քայքայման արգասիք:
Ցուցումներ
- դաշտանային ցիկլի խանգարման պատճառների հայտնաբերում, այդ թվում՝ դաշտանի բացակայության (ամենորեայի) տարբեր տեսակների տարբերակիչ ախտորոշում
- անպտղության պատճառների հայտնաբերում
- դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսության պատճառների հայտնաբերում
- հղիության երկրորդ կեսում ընկերքի վիճակի գնահատում
- իսկական անհաջող հղիության տարբերակիչ ախտորոշում
Կենսանմուշ
PROG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին PROG թեստի մասին: