Հորմոններ

Պրոինսուլին (ProINS)

Չզեղչված գինը՝ 10000 դրամ

Դիաբետի թեստեր

Ի՞նչ է պրոինսուլինը

Պրոինսուլինը (ProINS) ինսուլինի մոլեկուլյար նախորդողն է, որի տրոհումից առաջանում են էքվիմոլյար քանակներով ինսուլին (INS) և C-պեպտիդ (C-PEP): Պրոինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի (պանկրեաս) բետա-բջիջների կողմից: Այն ինսուլինի՝ ոչ ակտիվ վիճակում պահպանման և պահեստավորման հիմնական ձևն է:

Ցուցումներ

  • ցածր արյան շաքարի (հիպոգլիկեմիկ) վիճակների ախտորոշում
  • ինսուլինոմայի կասկած
  • ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների գործունեության գնահատում

Կենսանմուշ

ProINS թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին ProINS թեստի մասին: