Չզեղչված գինը՝ 1500 դրամ
Ի՞նչ է պրոթրոմբինը
Պրոթրոմբինը արյան մակարդելիության ցուցանիշների՝ կոագուլոգրամայի կարևորագույն լաբորատոր ցուցանիշներից մեկն է, որը գնահատում է արյան մակարդելիության համակարգի գործունեությունը:
Պրոթրոմբինի լաբորատոր որոշումն իրենից ներկայացնում է երեք ցուցանիշների համադրություն:
- Պրոթրոմբինային ժամանակ (PT). արտացոլում է արյան պլազմայի մակարդման ժամանակը՝ դրան թրոմբոպլաստին-կալցիումական խառնուրդ ավելացնելիս
- Պրոթրոմբինային գործակից (PI կամ Pt%). սա հսկիչ («նորմալ») և պացիենտի պլազմայի մակարդման ժամանակների հարաբերությունն է՝ արտահայտված տոկոսներով
- Միջազգային նորմալացված գործակից (INR). չափվում է հետևյալ բանաձևով՝ (պացիենտի PT / նորմալ միջին PT)/ISI:
Ցուցումներ
- արյան մակարդելիության խանգարումների հետազոտություն
- արյան մակարդելիության համակարգի սքրինինգային հետազոտություն
- արյան մակարդելիության հսկողություն անուղղակի հակամակարդիչներով երկարատև բուժման ընթացքում (կումարիններ և այլն)
- լյարդի գործունեության՝ լյարդում պրոթրոմբինային կոմպլեքսի սինթեզի գնահատում
Կենսանմուշ
PT, PI և INR թեսթերի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին PT, PI և INR թեստերի մասին: