Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է ընդհանուր պրոստատ-սպեցիֆիկ հակածինը
Պրոստատ-սպեցիֆիկ հակածինը (PSA) շագանակագեղձի հյուսվածքներին բնորոշ սպիտակուց է, որն օգտագործվում է որպես այս օրգանի օնկոմարկեր:
Արյան պլազմայում PSA-ն առկա է երկու ձևով՝
- ազատ (PSA-F)
- պրոտեինազների տարբեր արգելակիչների (ինհիբիտորների) հետ կապված:
PSA-ի ազատ և կապված ֆրակցիաները միասին կազմում են ընդհանուր PSA-ն (PSA-Т):
Շագանակագեղձի ցանկացած մեխանիկական գրգռումը կարող է հանգեցնել արյան շիճուկում ընդհանուր PSA-ի մակարդակի զգալի բարձրացման:
Ցուցումներ
- Շագանակագեղձի կարցինոմայի ընթացքի հսկողություն, մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և բուժման արդյունավետության գնահատում:
- Շագանակագեղձի հիպերտրոֆիայով հիվանդների հսկողություն կարցինոմայի հնարավորինս վաղ հայտնաբերման նպատակով:
- 50 տարեկան անց տղամարդկանց սքրինինգային հետազոտություն:
Պետք է հաշվի առնել, որ PSA-T-ի մակարդակը կարող է բարձրանալ շագանակագեղձի բիոպսիայից, մերսումից և պրոստատէկտոմիայից հետ 3 շաբաթվա ընթացքում:
Պացիենտի երկարատև հսկողության համար ցանկալի է PSA-ի հետազոտություններն իրականացնել նույն լաբորատորիայում՝ լաբորատոր նույն մեթոդի կիրառմամբ:
Կենսանմուշ
PSA-T թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին PSA-T թեստի մասին: