Չզեղչված գինը՝ 10000 դրամ
Ի՞նչ է պարաթիրեոիդ հորմոնը
Պարատհորմոնը կամ պարաթիրեոիդ հորմոնը (PTH) կալցիումի և ֆոսֆորի նյութափոխանակության կարգավորիչ է:
PTH-ն օրգանիզմում կալցիումի փոխանակության հիմնական կարգավորիչներից մեկն է: Այն արտադրվում է հարվահանաձև (պարաթիրեոիդ) գեղձերի կողմից, իսկ հորմոնի սեկրեցիան կախված է արյան պլազմայում կալցիումի մակարդակից:
PTH-ը նվազեցնում է կալցիումի հեռացումն օրգանիզմից և խթանում ֆոսֆորի հեռացումը մեզով՝ ազդելով երիկամների խողովակիկների վրա:
PTH-ը խթանում է կալցիումի և ֆոսֆորի մուտքը ոսկրերից դեպի արյան հուն՝ ընկճելով օստեոբլաստների ակտիվությունը, ակտիվացնելով օստեոցիտները և օստեոկլաստները: Այս հորմոնը միջնորդավորված կերպով նաև խթանում է աղիքներով կալցիումի ներծծումը:
Ցուցումներ
- արյան բարձր կալցիում (հիպերկալցիեմիա)
- արյան ցածր կալցիում (հիպոկալցիեմիա)
- օստեոպորոզ, ոսկրերի կիստոզ փոփոխություններ, երկայնաձիգ ոսկրերի կեղծ կոտրվածքներ, ողների մարմինների օստեոսկլերոզ
- միզաքարային հիվանդություն (ռենտգեն-պոզիտիվ քարեր)
- 1-ին, 2-րդ տիպի բազմաթիվ էնդոկրին նեոպլազիայի կասկած
- նեյրոֆիբրոմատոզի ախտորոշում
Կենսանմուշ
PTH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին PTH թեստի մասին: