Չզեղչված գինը՝ կիսաքանակական՝ 2000 դրամ, քանակական՝ 4000 դրամ
Ի՞նչ է ռևմատոիդ գործոնը
Ռևմատոիդ գործոնը (RF) սեփական G դասի իմունոգլոբուլինների նկատմամբ հակամարմիններ են:
Ռևմատոիդ գործոնն աուտոհակամարմին է: Աուտոհակամարմինները (սովորաբար պատկանում են IgM դասին), որպես աուտոհակածին կապվում են վիրուսի կամ այլ գործոնի ազդեցությամբ փոփոխված սեփական G դասի իմունոգլոբուլինների հետ: Դրանք արտադրվում են հոդերի ներսում՝ ձուսպաթաղաթի (սինովիալ թաղանթ) պլազմատիկ բջիջների կողմից և հոդերից մուտք գործում դեպի արյան հուն, որտեղ էլ առաջացնում են շրջանառող իմունային կոմպլեքսներ, իսկ վերջիններս ախտահարում են հոդերի սինովյալ թաղաթները և անոթների պատերը:
Ռևմատոիդ գործոնի բարձր մակարդակներով հիվանդների մոտ գրանցվում է ծանր համակարգային (արտահոդային) ախտահարումների ավելի մեծ ռիսկ, ինչպես նաև դեստրուկտիվ գործընթացների մեծ ակտիվություն: Ռևմատոիդ արթրիտով հիվանդների շուրջ 15%-ն ունեն RF-ի IgG դասը:
Ցուցումներ
- ռևմատոիդ արթրիտ (հիվանդության ակտիվության կամ փուլի որոշում, բուժման վերահսկում և կանխատեսում)
- այլ աուտոիմուն հիվանդություններ
- քրոնիկ բորբոքային հիվանդություններ
Կենսանմուշ
RF թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին RF թեստի մասին: