Չզեղչված գինը՝ 4000 դրամ
Ի՞նչ է սիֆիլիսի սքրինինգի RPR թեստը
RPR թեստը զգայուն ոչ տրեպոնեմային թեստ է, որն օգտագործվում է սիֆիլիսի սքրինինգի և համապարփակ ախտորոշման համար՝ որպես Վասերմանի ռեակցիայի (RW) ժամանակակից անալոգ: Այն օգտագործում է կարդիոլիպինային հակածին (անտիգեն) և հանդիսանում է Վեներական հիվանդությունների հետազոտական լաբորատորիայի (VDRL) ձևափոխված տարբերակը:
Ցուցումներ
- սիֆիլիսի կասկածի դեպքում առաջնային հետազոտություն (ցանկացած որևէ մեկ տրեպոնեմային թեստերով հաստատող դրական ռեակցիաների դեպքում)
- թաքնված սիֆիլիսի ախտորոշում (երկու տրեպոնեմային թեստերով հաստատող դրական ռեակցիաների դեպքում)
- դոնորների հետազոտություն (տրեպոնեմային թեստի հետ զուգակցված)
- սքրինինգային հետազոտություն
Կենսանմուշ
RPR թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին RPR թեստի մասին: