Չզեղչված գինը՝ 8000 դրամ
Ի՞նչ է սեռական հորմոնները կապող գլոբուլինը
Սեռական հորմոնները կապող գլոբուլինը (SHBG) արյան պլազմայի սպիտակուց է, որը կապվում է սեռական հորմոնների հետ և մասնակցում արյան շրջանառությամբ դրանց տեղափոխմանը:
SHBG-ը կապում է տեստոստերոնը (TEST), 5-դիհիդրոտեստոստերոնը (5-DHT, ուժեղ կապվածություն) և էստրադիոլը (E2, քիչ ավելի թույլ կապվածություն):
Ցուցումներ
Երկու սեռեր
- տեստոստերոնի (TEST) նորմալ մակարդակի պայմաններում անդրոգենների մակարդակի ավելացման կամ նվազեցման կլինիկական նշաններ
- ճաղատացում
- պզուկացան
- ճարպային սեբորեա
- ինսուլինակայունության մարկերների հայտնաբերում
Կանայք
- արական տիպի մազակալում (հիրսուտիզմ)
- ձվազատման բացակայություն (անօվուլյացիա)
- դաշտանի բացակայություն (ամենորեա)
- պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
- գեստոզի զարգացման կանխատեսում (SHBG-ն նվազած է)
Տղամարդիկ
- տղամարդկանց կլիմաքս
- քրոնիկ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում)
- պոտենցիայի (էրեկտիլ) խանգարումներ
- սեռական ցանկության (լիբիդոյի) նվազեցում
Կենսանմուշ
SHBG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին SHBG թեստի մասին: