Չզեղչված գինը՝ 1500 դրամ
Ի՞նչ է իոնական նատրիումը (Na+)
Նատրիումն արտաբջջային տարածության հիմնական կատիոնն է:
Նատրիումը (Sodium, Na+) արտաբջջային տարածության կարևոր օսմոտիկորեն ակտիվ բաղադրիչն է, որն ապահովում է արտաբջջային հեղուկների ծավալի կարգավորումը:
Նատրիումի փոխանակության հիմնական կարգավորիչները ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգն է, հակադիուրետիկ հորմոնը (ADH, վազոպերսին) և նախասրտային նատրիուրետիկ հորմոնը:
Ցուցումներ
- ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, ինչպիսիք են փսխումները, փորլուծությունը
- մակերիկամային անբավարարություն
- երիկամային հիվանդություն
- հեղուկների արագացված կորուստ, ջրազրկում (դեհիդրատացիա)
Կենսանմուշ
Na+ թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին Na+ թեստի մասին: