Հորմոններ

Ընդհանուր տրիյոդթիրոնին (T3)

Չզեղչված գինը՝ 5000 դրամ

Հորմոնային թեստեր

Ի՞նչ է տրիյոդթիրոնինը

Տրիյոդթիրոնինը (եռյոդթիրոնին, T3) վահանաձև գեղձի ամինաթթվային հորմոն է, որն արտադրվում է ֆոլիկուլյար բջիջների կողմից՝ հիպոֆիզի թիրեոտրոպ հորմոնի (TSH) հսկողության ներքո: Միևնույն ժամանակ, T3 առաջանում է ծայրամասային հյուսվածքներում թիրոքսինից (T4)՝ վերջինիս յոդազրկման արդյունքում:

T3-ը հանդիսանում է հյուսվածքների կողմից թթվածնի կլանման և նյութափոխանակության ակտիվացման խթանիչ:

Ցուցումներ

  • վահանաձև գեղձի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում
  • մեկուսացված Т3-տոքսիկոզի ընթացքի և բուժման հսկողություն

Կենսանմուշ

T3 թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին Т3 թեստի մասին: