Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է ընդհանուր տեստոստերոնը
Տեստոստերոնը (TEST) ստերոիդ անդրոգենային հորմոն է, որը պայմանավորում է երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը, սեռահասունացումը և նորմալ սեռական գործառույթը:
- Տղամարդկանց մոտ տեստոստերոնի հիմնական մասը սինթեզվում է ամորձիներում, ավելի քիչ՝ մակերիկամների կեղևի ցանցավոր շերտի բջիջների կողմից և նախորդող նյութերից ծայրամասային հյուսվածքներ փոխակերպվելիս:
- Կանանց մոտ տեստոստերոնն առաջանում է ծայրամասային փոխակերպման ժամանակ, ինչպես նաև ձվարանների ֆոլիկուլի ներքին թաղանթի և մակերիկամների կեղևի ցանցավոր շերտի բջիջների կողմից:
Ցուցումներ
Երկու սեռեր
- տեստոստերոնի նորմալ մակարդակի պայմաններում անդրոգենների մակարդակի ավելացման կամ նվազեցման կլինիկական նշաններ
- ճաղատացում
- պզուկացան
- ճարպային սեբորեա
- ինսուլինակայունության մարկերների հայտնաբերում
Կանայք
- արական տիպի մազակալում (հիրսուտիզմ)
- ձվազատման բացակայություն (անօվուլյացիա)
- դաշտանի բացակայություն (ամենորեա)
- պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
- գեստոզի զարգացման կանխատեսում (SHBG-ն նվազած է)
Տղամարդիկ
- տղամարդկանց կլիմաքս
- քրոնիկ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում)
- պոտենցիայի (էրեկտիլ) խանգարումներ
- սեռական ցանկության (լիբիդոյի) նվազեցում
Կենսանմուշ
TEST-T թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին TEST-T թեստի մասին: