Չզեղչված գինը՝ 1500 դրամ
Ի՞նչ է թրոմբինային ժամանակը
Թրոմբինային ժամանակը (ТТ) թույլ է տալիս գնահատել արյան մակարդման վերջնական փուլը՝ ֆիբրինոգենից ֆիբրինի առաջացումը:
Թրոմբինային ժամանակն այն տևողությունն է, որի ընթացքում ցիտրատային պլազմայում թրոմբին և կալցիում ավելացնելիս ֆիբրինոգենը փոխակերպվում է ֆիբրինի: Ընդ որում, ֆիբրինային մակարդուկի առաջացման արագությունը հիմնականում կախված է մի կողմից ֆիբրինոգենի քանակությունից և ֆունկցիոնալ լիարժեքությունից, իսկ մյուս կողմից՝ արյան մեջ հակամակարդիչների առկայությունից:
Ցուցումներ
- ֆիբրինոգենի դեֆիցիտի կամ դեֆեկտիվության որոշում
- դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշով պացիենտի գնահատում
- լյարդային հիվանդություն
- հեպարինաբուժման, ֆիբրինոլիտիկ կամ թրոմբոլիտիկ դեղերով բուժման հսկողություն
- արյան մեջ ֆիբրինի կամ ֆիբրինոգենի քայքայման արգասիքների հայտնաբերում
- ֆիբրինոգենի դեֆիցիտի կամ ֆիբրինոգենեմիայի բնածին կամ ձեռք բերովի ձևերի հայտնաբերում
Կենսանմուշ
ТТ թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին ТТ թեստի մասին: