Չզեղչված գինը՝ 8000 դրամ
Ի՞նչ է թիրեոգլոբուլինը
Թիրեոգլոբուլինը (TG) վահանաձև գեղձի հորմոնների սկզբնաղբյուր հանդիսացող սպիտակուց է, որը միաժամանակ հանդիսանում է որպես օնկոմարկեր։
Թիրեոգլոբուլինի մակարդակի բարձրացումը վահանաձև գեղձի գործառույթի խանգարման ոչ առանձնահատուկ նշան է (դեպքերի մեծ մասում՝ բարորակ բնույթի):
Լաբորատոր ախտորոշման մեջ թիրեոգլոբուլինը գլխավորապես օգտագործվում է որպես ուռուցքային մարկեր՝ վահանաձև գեղձի տարբերակված քաղցկեղով հիվանդների բուժման ընթացքը գնահատելու համար, հատկապես այն դեպքերում, երբ այս նյութի մակարդակը մինչ այդ բարձրացած է եղել:
Ցուցումներ
- որպես օնկոմարկեր՝ վահանաձև գեղձի տարբերակված կարցինոմայի բուժման հսկողություն
- արհեստական գերակտիվ վահանաձև գեղձի ախտորոշում (թիրեոտոքսիկոզ)
- երեխաների մոտ բնածին թերակտիվ վահանաձև գեղձի (հիպոթիրեոզ) ծագումնաբանության ուսումնասիրություն
- վահանաձև գեղձի բորբոքումների (թիրեոիդիտ) ակտիվության գնահատում, ոչ ուշ անցյալում տարած թիրեոիդիտի հաստատում (մինչև 2 տարեկանը)
- յոդ-դեֆիցիտային վիճակի գնահատման պոպուլյացիոն հետազոտություններ
Կենսանմուշ
TG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին TG թեստի մասին: