Կենսաքիմիական թեստեր

Տրոպոնին T (TnT hs)

Չզեղչված գինը՝ 5000 դրամ

Սրտային մարկերներ

Ի՞նչ է բարձր զգայունության տրոպոնին T-ն

Բարձր զգայունության տրոպոնին T-ն (TnT hs) սրտամկանի ախտահարման բարձրսպեցիֆիկ մարկեր է:

Արյան շիճուկի սրտային T տրոպոնինի մակարդակը բարձրանում է սրտամկանի ինֆարկտից արդեն 3-4 ժամ անց և շուրջ 2 շաբաթ մնում բարձր մակարդակների վրա: Ի տարբերություն էլեկտրասրտագրի (ԷՍԳ) ST սեգմենտի բարձրացմամբ սրտամկանի ինֆարկտի դեպքերին, ոչ-ST սեգմենտի բարձրացմամբ ինֆարկտների ախտորոշման մեջ TnT-ն ստանում է մեծ կարևորություն և նման դեպքերում ախտորոշումը հիմնված է լինում հենց արյան բարձր TnT-ի վրա:

Ցուցումներ

  • սրտամկանի ինֆարկտի (այդ թվում՝ ոչ-ST բարձրացմամբ տեսակների) ախտորոշման հաստատում
  • ետկրծոսկրային ցավերով և ԷՍԳ-ով ինֆարկտի նշաններ չունեցող պացիենտների մոտ սրտամկանի ինֆարկտի ժխտում
  • հիվանդության ելքի (պրոգնոզի) գնահատում, քանի որ TnT-ի բարձրացած մակարդակները կապված են մահացության բարձրացման հետ

Կենսանմուշ

TnT hs թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին TnT hs թեստի մասին: