Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է Тoxoplasma Gondii-ի նկատմամբ IgG դասի հակամարմինը
Toxo IgG-ը հանդիսանում է տարած կամ ընթացիկ տոքսոպլազմոզային վարակի մարկերը:
Тoxoplasma Gondii-ի նկատմամբ IgG դասի հակամարմիններն արտադրվում են տոքսոպլազմոզի սուր, ենթասուր, քրոնիկ և լատենտ ձևերի դեպքում՝ վարակման պահից 3-4 շաբաթ անց: IgG դասի հակամարմինները սովորաբար արյան մեջ մնում են ողջ կյանքի ընթացքում՝ ունենալով պաշտպանական դեր և մեծամասամբ կանխարգելելով կրկնակի վարակումը:
Ցուցումներ
- նախահղիության և հղիության ընթացքի սքրինինգային հետազոտություն
- հղիության ընթացքում լիմֆադենոպաթիա, եթե անցյալում տոքսոպլազմոզի նկատմամբ իմունիտետը չի հետազոտվել
- ՄԻԱՎ վարակ
- իմունադեֆիցիտային վիճակներ
- անհայտ ծագման լիմֆադենոպաթիա
- անհայտ ծագման հեպատոսպլենոմեգալիա
- անհայտ ծագման տենդ
- հղիության առաջնային հետազոտության ընթացքում կասկածելի պատասխաններ ստանալիս կրկնակի հետազոտություն
Կենսանմուշ
Toxo IgG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին Toxo IgG թեստի մասին: