Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է Тoxoplasma Gondii-ի նկատմամբ IgM դասի հակամարմինը
Toxo IgM-ը հանդիսանում է սուր տոքսոպլազմոզային վարակի մարկեր:
Тoxoplasma Gondii-ի նկատմամբ IgM դասի հակամարմիններն արտադրվում են տոքսոպլազմոզով վարակվելու առաջին 2 շաբաթվա ընթացքում և արյան մեջ կարող են պահպանվել մինչև 1 տարի և ավելի երկար: Այսպիսով, արյան մեջ IgM-ի առկայությունը հանդիսանում է սուր վարակի առկայության չափորոշիչ: Սակայն, նախկինում շճաբացասական կանանց արյան մեջ հղիության ընթացքում Тoxoplasma Gondii-ի նկատմամբ IgM-ի հայտնվելը վկայում է թարմ վարակի մասին, որը կարող է հանգեցնել բնածին տոքսոպլազմոզի:
Ցուցումներ
- նախահղիության և հղիության ընթացքի սքրինինգային հետազոտություն
- հղիության ընթացքում լիմֆադենոպաթիա, եթե անցյալում տոքսոպլազմոզի նկատմամբ իմունիտետը չի հետազոտվել
- ներարգանդային վարակի նշաններ, ֆետո-պլացենտար անբավարարություն
- էնցեֆալիտ/մենինգոէնցեֆալիտ ՄԻԱՎ վարակի, նեոպլաստիկ հիվանդությունների, ցիտոստատիկ դեղերի ընդունման, այլ իմունոդեֆիցիտային վիճակների դեպքում
- անհայտ ծագման լիմֆադենոպաթիա
- անհայտ ծագման հեպատոսպլենոմեգալիա
- անհայտ ծագման տենդ
- բնածին տոքսոպլազմոզի կասկած
Կենսանմուշ
Toxo IgM թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին Toxo IgM թեստի մասին: