Չզեղչված գինը՝ 1500 դրամ
Ի՞նչ են տրիգլիցերիդները
Տրիգլիցերիդները կամ եռգլիցերիդները (TRIG) արյան հիմնական լիպիդներն են, որոնք հանդիսանում են բջիջների էներգիայի հիմնական աղբյուրը: Արյան պլազմայում տրիգլիցերիդների մակարդակն աճում է տարիքին զուգահեռ:
Ցուցումներ
- աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գնահատում (ընդհանուր խոլեսթերինի և ֆրակցիաների հետ միասին)
- պոդագրա (հոգատապ)
- ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ)
- սրտամկանի ինֆարկտ
- նյութափոխանակության ժառանգական խանգարումներ
Կենսանմուշ
TRIG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին TRIG թեստի մասին: