Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է թիրեոտրոպ հորմոնը
Թիրեոտրոպ կամ թիրեոխթանիչ հորմոնը կամ թիրեոտրոպինը գլխուղեղի հիպոֆիզի հորմոն է, որը խթանում է վահանաձև գեղձի (թիրեոիդ) հորմոնների արտադրությունը և սեկրեցիան:
Ցուցումներ
- անախտանիշ (թաքնված) հիպոթիրեոզի՝ վահանաձև գեղձի անբավարարության հայտնաբերում
- ախտորոշված հիպոթիրեոզի ընթացքի հսկողություն (ողջ կյանքի ընթացքում, տարեկան 1-2 անգամ)
- ախտորոշված Գրեյվսի հիվանդության (դիֆուզ տոքսիկ խպիպի) ընթացքի հսկողություն (1,5-2 տարվա ընթացքում, ամսական 1-3 անգամ)
- երեխաների մոտ մտավոր և սեռական զարգացման հապաղում
- վահանաձև գեղձի մեծացում (խպիպ, զոբ)
- սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիաներ)
- միոպաթիաներ
- իդիոպաթիկ հիպոթերմիա
- դեպրեսիա
- մազաթափություն (ալոպեցիա)
- անպտղություն
- կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի բացակայություն (ամենոռեա)
- տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա) և սեռական ցանկության (լիբիդոյի) նվազում
- հիպերպրոլակտինեմիա՝ արյան մեջ պրոլակտինի (PRL) մակարդակի բարձրացում
Կենսանմուշ
TSH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին TSH թեստի մասին: