Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ են Ureaplasma urealyticum-ի նկատմամբ IgG դասի հակամարմինները
Ureaplasma urealyticum-ի նկատմամբ IgG դասի հակամարմինները (UR. Ur. IgG) հանդիսանում են ընթացիկ կամ անցյալում տարած վարակի մարկեր:
Ureaplasma urealyticum-ը փոքրագույն, բջջապատ չունեցող, պարզ կիսմամբ բազմացող բակտերիա է, որը պատկանում է Mycoplasmataceae (միկոպլազմաներ) ընտանիքի Ureaplasma (ուրեապլազմաներ) դասին: Մյուս միկոպլազմաների նման, Ureaplasma urealyticum-ը սովորաբար ապրում է լորձաթաղանթների վրա: Սնուցման հիմնական աղբյուրը միզանյութն է, որով հավանաբար կարող է բացատրվել միզասեռական համակարգի թիրախավորումը:
Ցուցումներ
- Ureaplasma urealyticum վարակի կասկած (դինամիկայում, զուգավորված շիճուկներում, IgG-ի որոշմանը զուգահեռ նաև խորհուրդ է տրվում մանրէաբանական կամ ՊՇՌ հետազոտություն)
- այլ հարուցիչների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների համալիրում՝ ոչ գոնոկոկային ուրեթրիտների, արգանդի և հավելումների բորբոքային հիվանդությունների, սալպինգիտի, անպտղության և այլ ախտաբանական վիճակների դեպքում, որոնք կապված են Ureaplasma urealyticum-ի հետ
Կենսանմուշ
UR. Ur. IgG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին UR. Ur. IgG թեստի մասին: