Չզեղչված գինը՝ 2000 դրամ
Ի՞նչ է միզաթթուն
Միզաթթուն (UA) նուկլեոտիդների կազմության մեջ մտնող պուրինային հիմքերի նյութափոխանակության վերջնական արդյունքն է, որը օրգանիզմից հեռացնում է մնացորդային ազոտը:
Պուրինային փոխանակության խանգարումը, օրինակ՝ պոդագրայի ժամանակ, առաջացնում է արյան մեջ միզաթթվի մակարդակի բարձրացում (hիպերուրիկեմիա), որն իր հերթին հանգեցնում է տարբեր օրգան-համակարգերի վնասման՝ միզաթթվային աղերի բյուրեղների կուտակման պատճառով: Միզաթթվի նորմալ արտադրության դեպքում արյան մեջ վերջինիս մակարդակի բարձրացում կարող է դիտվել նաև երիկամային գործառույթի նվազման, հետևաբար՝ մեզով միզաթթվի հեռացման խանգարման պատճառով:
Ցուցումներ
- երիկամների և լյարդի գործառույթի գնահատում
- երիկամային անբավարարություն
- լյարդային անբավարարություն
Կենսանմուշ
UREA թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին UREA թեստի մասին: