Չզեղչված գինը՝ 10000 դրամ
Ի՞նչ է վիտամին D-ն
Ընդհանուր վիտամին D-ն (25-հիդրօքսիկալցիֆերոլ կամ 25(OH)) հանդիսանում է արյան մեջ վիտամին D-ի նյութափոխանակության հիմնական արգասիքը՝ արտացոլելով օրգանիզմում այս վիտամինի մակարդակը և թույլ տալով ախտորոշել վերջինիս անբավարարությունը կամ ավելցուկը։
25(OH) D-ի երկու հիմնական տարատեսակներն են՝
- խոլեկալցիֆերոլ (վիտամին D3)
- էրգոկալցիֆերոլ (վիտամին D2)։
Վիտամին D-ն մասնակցում է կալցիումի փոխանակությանը։
Վիտամին D-ի անբավարարությունը երեխաների մոտ արտահայտվում է ռախիտով, իսկ չափահասների մոտ՝ օստեոմալյացիայով (ոսկրակակղանք)։
Ցուցումներ
Ստորև թվարկված հիվանդությունների և վիճակների հետ ասոցիացվող կալցիումի նյութափոխանակության խանգարման ախտորոշում՝
- ռախիտ
- հղիություն
- ատրոֆիկ գաստրիտ
- սնուցման և մարսողության խանգարումներ
- երիկամային օստեոդիստրոֆիաներ
- հիպոպարաթիրեոիդիզմ (թերակտիվ հարվահանաձև գեղձեր)
- հետդաշտանադադարային օստեոպորոզ
Կենսանմուշ
Vit D tot թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին Vit D tot թեստի մասին: