Ախտորոշիչ լաբորատորիա

Լաբորատորիա

Մերօրյա բժշկագիտությունն անհնար է պատկերացնել առանց լաբորատոր հետազոտությունների: Լաբորատոր թեստերը սովորաբար նշանակվում են ախտորոշիչ նպատակներով, սակայն դրանք մեծ նշանակություն են ստանում նաև հիվանդությունների ընթացքը հսկելիս, ինչպես նաև բուժման ընթացքը գնահատելիս: Մեր կենտրոնը հագեցած է ժամանակակից լաբորատոր վերլուծիչներով, որոնք թույլ են տալիս հնարավորինս նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը հետազոտությունների արդյունքների վրա:

Լաբորատոր հետազոտությունների մեծ մասի համար անհրաժեշտ է միայն ցենտրիֆուգել հետազոտվողի արյունը (որով այն բաժանվում է պլազմայի և ձևավոր տարրերի) և փորձանոթը տեղադնել վերլուծիչի մեջ՝ էկրանի մենյուից պատվիրելով անհրաժեշտ թեստերը: Բոլոր դեպքերում, խնդրում ենք հիշել և հաշվի առնել, որ լաբորատոր պատասխանների ճիշտ լինելը կախված է ոչ միայն հետազոտության որակից, այլ նաև՝ հետազոտվողից: Խոսքն առաջին հերթին լաբորատոր հետազոտությանը ճիշտ նախապատրաստվելու մասին է:

Լաբորատոր հետազոտությունների տեսակներ


  • Արյան ընդհանուր հետազոտություն (դիտել ):
  • Մեզի ընդհանուր հետազոտություն (դիտել ):
  • Արյան մակարդելիության հետազոտություններ (դիտել ):
  • Արյան էլեկտրոլիտների (իոններ) և միկրո/մակրոտարրերի հետազոտություններ (դիտել ):
  • Կենսաքիմիական հետազոտություններ (դիտել ):
  • Իմունոլոգիական և հորմոնալ հետազոտություններ (դիտել ):

Մեր կենտրոնում լաբորատոր հետազոտությունները կատարվում են աշխատանքային բոլոր օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց: