ԲԽԼ խոլեստերին (HDL-C)

Չզեղչված գինը՝ 1500 դրամ

Խոլեսթերինային ֆրակցիաներ

Ի՞նչ է ԲԽԼ խոլեստերինը

Բարձր խտության լիպոպրոտեինների խոլեստերինը (HDL-C) լիպոպրոտեինների ֆրակցիա է, որն իրականացնում է խոլեստերինի՝ օրգան-հյուսվածքներից դեպի լյարդ տեղափոխման գործընթացը: ԲԽԼ խոլեստերինի բարձրացած մակարդակը համարվում է հակաաթերոգեն գործոն:

Ցուցումներ

  • աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված սրտանոթային հիվանդություն (զարգացման ռիսկի գնահատում, ախտորոշում, կանխատեսում)
  • լյարդային հիվանդություն

Կենսանմուշ

HDL-C թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին HDL-C թեստի մասին: