Ժամանակակից ախտորոշիչ կենտրոն

Մեր պատմությունը

Յունիմեդ Բժշկական Կենտրոնը ՍՊԸ-ն հիմնադրվել է Աբովյան քաղաքում 2012 թվականին:

Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է համաձայն ՀՀ ԱՆ բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-002182 լիցենզիայի (տրվ. 17.08.16, անժամկետ)։

Ի լրումն, մենք ունենք նմուշառման կետ Ավան-Արինջում՝ համաձայն թիվ Կ-ԲՕ-003368 լիցենզիայի (տրվ. 21.12.22, անժամկետ), ինչպես նաև իրականացնում ենք շարժական նմուշառում՝ համաձայն թիվ Կ-ԲՕ-000002 լիցենզիայի (տրվ. 14.06.24, գործում է մինչև 14․06․29):

Յունիմեդ մուտք
Unimed reception

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է վերաճելու գերազանցության ախտորոշիչ կենտրոնի: Սա առաջին հերթին նշանակում է որակ ու նորարարություն: Որակի առումով ձգտելով կատարելության, մենք երբեք կանգ չենք առնի գիտաբժշկական նորությունները բերելու գործնական դաշտ: Սա նշանակում է նաև մեր գործառույթների շարունակական կատարելագործում և ընդլայնում։ Մենք շարունակաբար մեծացնելու ենք մեր ծառայությունների ծավալն ու տեսականին: Վերջապես, մենք ձգտում ենք մեր ծառայությունները դարձնել առավելագույնս մատչելի՝ բավարարելու մեր այցելուների ակնկալիքները:

Մեր արժեքները

Մենք հստակ գիտակցում ենք, որ առողջությունը մարդու անփոխարինելի արժեքն է: Եվ մենք հասկանում ենք, որ մեզ դիմող այցելուների առողջության հետ կապված բոլոր գործառույթները պետք է լինեն անթերի, առավել ևս՝ անսխալ:

Ուստի, մեր առաջարկած բուժծառայությունների որակը և այցելուների անվտանգությունը մեր կենտրոնի առաջնահերթություններն են։

Մեր արժեքները և էթիկա

Մեր առավելությունները

Ահա թե ինչու են մարդիկ նախընտրում մեր կենտրոնը

Բարձր վարկանիշ

Փորձառու անձնակազմ

Բարձրորակ սարքեր

Ճկուն գներ

Փորձառու մասնագետներ

Մեծ հարգանքով և հպարտությամբ ներկայացնում ենք մեր անձնակազմը:

Մարինե Անտոնյան

Մարինե Անտոնյան

Լաբորատոր ծառայության ղեկավար

Գայանե Հարությունյան

Գայանե Հարությունյան

Սրտաբան, ԷխոՍԳ

Արման Մկրտչյան

Արման Մկրտչյան

Անոթաբան, դուպլեքս ԳՁՀ

Ցիալա Ուստյան

Ցիալա Ուստյան

Սրտաբան