Մեր էթիկական կանոնակարգը
Մենք հստակ գիտենք, որ բարոյականությունը բժշկագիտության անկյունաքարն է: Եվ էթիկայի նորմերն են բժշկությունը դարձնում ամենամարդասեր գիտությունը:
Մեր կենտրոնի էթիկական նորմերը հիմնված են հետևյալ սկզբունքների վրա:
- Խորը և անկեղծ հարգանք այցելուի անձի, նրա առողջության և արժանապատվության նկատմամբ:
- Քաղաքավարի և բարյացակամ հաղորդակցում մեր այցելուների և գործընկերների հետ շփումներում:
- Այցելուի մասնավոր կյանքի և առողջության վիճակի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիություն:
- Այցելուի՝ տեղեկացված և գիտակցված որոշում կայացնելու խրախուսում:
- Անհատական պատասխանատվություն, կարգապահություն և ճշտապահություն՝ բոլոր հարցերում:
- Գործող ուղեցույցներին և ստանդարտներին համահունչ ծառայությունների մատուցում:
- Այցելուների և աշխատակիցների համար առավելագույն անվտանգության ապահովում («մի՛ վնասիր»):