Մեր պատմությունը
Յունիմեդ Բժշկական Կենտրոնը ՍՊԸ-ն հիմնադրվել է Աբովյան քաղաքում 2012 թվականին:
Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է համաձայն ՀՀ ԱՆ բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-002182 (տրվ. 17.08.16, անժամկետ) և թիվ Կ-ԲՕ-003368 (տրվ. 21.12.22, անժամկետ) լիցենզիաների:
Ամենասկզբում մեր կենտրոնը տրամադրում էր զուտ լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններ: Մենք ձեռք բերեցինք լաբորատոր նորագույն սարքեր, որոնք թույլ են տալիս նվազագույնի հասցնել մարդկային գործոնը և ապահովել գերազանց որակ:
Ժամանակի ընթացքում կենտրոնն ընդլայնեց լաբորատոր հետազոտությունների տեսականին, ինչպես նաև նախաձեռնեց գործիքային-ախտորոշիչ նոր ծառայություններ:
2015թ.-ին մենք ք.Աբովյանում, և, ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզում առաջին անգամ նախաձեռնեցինք մի շարք սրտաբանական հետազոտություններ, այդ թվում՝ Տրեդմիլ-թեստ, Հոլտեր-մոնիտորինգ և 24 ժամյա ԶՃ մոնիտորինգ:
2016թ.-ից սկսած կենտրոնը սկսեց տրամադրել նաև բարձրակարգ սոնոգրաֆիկ ծառայություն, որը ներկայումս ներառում է էխոսրտագրություն և մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն։