Մեր առաքելությունն ու նպատակները
Մեր առաքելությունն է վերաճելու գերազանցության ախտորոշիչ կենտրոնի: Սա առաջին հերթին նշանակում է որակ ու նորարարություն: Որակի առումով ձգտելով կատարելության, մենք երբեք կանգ չենք առնի գիտաբժշկական նորությունները բերելու գործնական դաշտ: Սա նշանակում է նաև մեր գործառույթների շարունակական կատարելագործում և ընդլայնում։ Մենք շարունակաբար մեծացնելու ենք մեր ծառայությունների ծավալն ու տեսականին: Վերջապես, մենք ձգտում ենք մեր ծառայությունները դարձնել առավելագույնս մատչելի՝ բավարարելու մեր այցելուների ակնկալիքները:
Այս նպատակներին հասնելու համար մենք սահմանել ենք հետևյալ խնդիրները:
- Մատուցել միայն բարձրորակ և գիտականորեն հիմնավորված ախտորոշիչ ծառայություններ։
- Շարունակաբար բարելավել գործող ծառայությունների որակը և ընդլայնել դրանց տեսականին:
- Ներդնել և գործնականում կիրառել ախտորոշիչ նոր ժամանակակից մոտեցումները ու մեթոդները:
- Լավագույնս օգնել մեզ դիմած անձանց՝ լուծելու իրենց առողջության հետ կապված խնդիրները և մտահոգությունները:
- Մշտապես ընդլայնել մեր ծառայությունների աշխարհագրական հասանելիությունը:
- Հետևողականորեն նվազեցնել ծառայությունների գները: