Որակի վերահսկում
Բուժծառայությունների որակը և այցելուների անվտանգությունը մեր կենտրոնի առաջնահերթություններն են։
Մենք ձգտում ենք դառնալ մեր այցելուների առողջության վստահելի գործընկերը, ինչը պահանջում է մատուցած բոլոր բուժծառայությունների պատշաճ որակի ապահովում և վերահսկում:
Մեր կենտրոնի որդեգրած որակի քաղաքականության հիմնական նպատակն է մատուցվող ծառայությանների որակի շարունակական բարելավումը, որը պետք է ոչ միայն լիովին բավարարի, այլև գերազանցի յուրաքանչյուր այցելուի ակնկալիքները: Որակի բնագավառում մենք սահմանել ենք հետևյալ ուղենիշները:
- Մշտապես բարելավել բոլոր ծառայությունների որակը և անվտանգությունը:
- Առաջնորդվել ոլորտում գործող ուղեցույցներով, գործելակարգերով և չափորոշիչներով:
- Մշտապես վերահսկել մատուցվող ծառայությունների որակը և այցելուների գոհունակության աստիճանը:
- Հստակ սահմանել յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատվության շրջանակը:
- Բարձր հիմքերի վրա պահպանել հաշվետվողականությունը:
- Գործուն աջակցություն ցուցաբերել աշխատակիցների շարունակական կատարելագործմանը:
- Ապահովել այցելուների և գործընկերների հետ կայուն հետադարձ կապ: