Մեր արժեքները
Մենք հստակ գիտակցում ենք, որ առողջությունը մարդու անփոխարինելի արժեքն է: Եվ մենք հասկանում ենք, որ մեզ դիմող այցելուների առողջության հետ կապված բոլոր գործառույթները պետք է լինեն անթերի, առավել ևս՝ անսխալ:
Հենվելով այս երկու առանցքային դրույթների վրա, մենք սահմանել ենք մեր կենտրոնի հիմնարար արժեքները:
- Որակն՝ առաջին հերթին:
- Շարունակաբար ինքնակատարելագործվել և կայուն քայլերով հասնել գերազանցության:
- Բոլոր այցելուներին անխտիր վերաբերվել խորին անկեղծ հարգանքով:
- Գործել և որոշումներ կայացնել ամենայն պատասխանատվությամբ:
- Դառնալ բոլորի համար վստահելի գործընկեր: