Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է 17-ОН պրոգեստերոնը
17-ОН պրոգեստերոնը մակերիկամներում կորտիզոլի սինթեզի միջանկյալ նյութերից մեկն է:
17-ОН-պրոգեստերոնը (17-հիդրօքսիպրոգեստերոն) ստերոիդ է, որն արտադրվում է մակերիկամներում, սեռական գեղձերում և ընկերքում: Այն հանդիսանում է պրոգեստերոնի և 17-հիդրօքսիպրեգնենոլոնի մետաբոլիկ քայքայման միջանկյալ նյութ: Ինչպես մակերիկամներում, այնպես էլ ձվարաններում 17-ОH պրոգեստերոնը կարող է նաև վերափոխվել անդրոստենդիոնի՝ տեստոստերոնի և էստադիոլի նախորդող նյութի:
Ցուցումներ
- մակերիկամների բնածին հիպերպլազիայով և 21-հիդրօքսիլազի կամ 11-հիդրօքսիլազի դեֆիցիտի այլ տեսակներով պացիենտների ախտորոշում և հսկողություն
- հիրսուտիզմ
- կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարման և անպտղություն
- մակերիկամների ուռուցքներ
Կենսանմուշ
17-OH PROG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին 17-OH PROG թեստի մասին: