Չզեղչված գինը՝ 6000 դրամ
Ի՞նչ է ալֆա-ֆետոպրոտեինը
Ալֆա-ֆետոպրոտեինը (AFP) մանկաբարձության մեջ հղիության մոնիթորինգի ընթացքում պտղի վիճակի հիմնական մարկերներից մեկն է, իսկ ուռուցքաբանության ոլորտում՝ լյարդի առաջնային քաղցկեղի մարկերը:
AFP-ն արտադրվում է սաղմի դեղնուցային պարկում, որից հետո, պտղի ներարգանդային զարգացման 5-րդ շաբաթվանից սկսած՝ վերջինիս լյարդում և ստամոքսաղիքային խողովակում: Չափահաս մարդկանց մոտ նույն AFP-ն արտադրվում է չտարբերակված լյարդային բջիջների կողմից:
AFP-ն հանդիսանում է պտղի վիճակի ոչ սպեցիֆիկ մարկեր: Պտղի զարգացման շեղումները (մասնավորապես, նյարդային խողովակի բաց դեֆեկտները) պայմանավորում են պտղի պլազմայի ելք դեպի ամնիոտիկ հեղուկ՝ առաջացնելով մայրական արյան մեջ AFP-ի մակարդակի բարձրացում: Այնպիսի քրոմոսոմային արատները, ինչպիսին հանդիսանում է Դաունի համախտանիշը, ուղեկցվում են AFP-ի մակարդակի նվազեցմամբ:
Եթե հեպատոցելյուլար քաղցկեղների ժամանակ AFP-ի մակարդակն աճում ու հասնում է խիստ բարձր թվերի, լյարդի մետաստատիկ ախտահարումների դեպքում վերջինիս մակարդակը մնում է 350‑400 ՄՄ/մլ-ից ներքև ցուցանիշների միջակայքում:
Ցուցումներ
Մանկաբարձության ոլորտ
- պտղի բնածին արատների նախածննդյան ախտորոշում, ինչպիսիք են նյարդային խողովակի դեֆեկտը և Դաունի համախտանիշը
Ուռուցքաբանության ոլորտ
- առաջնային հեպատոցելուլյար կարցինոմայի ընթացքի հսկողություն, մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և իրականացվող բուժման արդյունավետության գնահատում
- ամորձիների և ձվարանների չարորակ, տրոֆոբլաստիկ ուռուցքների, խորիոէպթելոմաների ընթացքի հսկողություն, մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և իրականացվող բուժման արդյունավետության գնահատում
- լյարդի մետաստազների հայտնաբերում
- ռիսկի խմբերի սքրինինգային հետազոտություն (քրոնիկական վիրուսային հեպատիտ Bs-դրական, լյարդի ցիռոզով, ալֆա-1-անտիտրիպսինի դեֆիցիտով պացիենտներ)
Կենսանմուշ
AFP թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին AFP թեստի մասին: