Կենսաքիմիական թեստեր

ԱԼՏ (ALT)

Չզեղչված գինը՝ 1000 դրամ

Լյարդի գործունեության թեստեր

Ի՞նչ է ալանին ամինոտրանսֆերազը

Ալանին ամինոտրանսֆերազը (ALT) ներբջջային ֆերմենտ է, որը մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը:

ALT-ն ներբջջային ֆերմենտ է, և առողջ մարդկանց արյան շիճուկում դրա ակտիվությունը բարձր չէ: Սակայն, ALT-ով հարուստ բջիջների վնասման կամ քայքայման դեպքում (լյարդ, սրտամկան, կմախքային մկաններ, երիկամներ) ֆերմենտը դուրս է գալիս արյան հուն:

Նորմայում ALT/AST հարաբերակցությունը (դե Ռիտիսի գործակից) կազմում է 1,33±0,42: Վիրուսային հեպատիտների ժամանակ այս գործակիցը նվազում է, իսկ սրտամկանի ինֆարկտի դեպքում՝ կտրուկ աճում:

Ցուցումներ

  • լեղու կանգով (խոլեսթազով) ուղեկցվող լյարդի ախտահարման ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում (օրինակ՝ մեխանիկական դեղնուկների և վիրուսային հեպատիտի, բնածին հեպատիտի և լեղուղիների ատրեզիաների միջև)
  • քրոնիկ հեպատիտի, սրտամկանի ինֆարկտի ընթացքի զարգացման հսկողություն
  • հեպատիտի ոչ դեղնուկային ձևերի ախտորոշում
  • ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, շագանակագեղձի քաղցկեղների, հեպատոմաների ընթացքի հսկողություն
  • ալկոհոլիզմի սքրինինգ
  • քրոնիկ ալկոհոլիզմով անձանց բուժման հսկողություն
  • դեղերի հեպատոտոքսիկ կողմնակի ազդեցությունների գնահատում

Կենսանմուշ

ALT թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին ALT թեստի մասին: