Չզեղչված գինը՝ 1500 դրամ
Ի՞նչ է ընդհանուր ալֆա-ամիլազը
Ալֆա-ամիլազը (AMY-T) ֆերմենտ է, որը մասնակցում է ածխաջրատների տրոհմանը:
Արյան շիճուկում առանձնացնում են ընդհանուր ամիլազի համապատասխանաբար պանկրեատիկ և թքային իզոֆերմենտներ: Անհամեմատ ավելի ցածր է ամիլազի ակտիվությունը ձվարաններում, ֆալոպյան փողերում, բարակ և հաստ աղիներում, լյարդում:
Ցուցումներ
- ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
- թքագեղձերի հիվանդություններ (պարոտիտ)
- կիստոզ ֆիբրոզ (մուկովիսցիդոզ)
- սուր որովայնային ցավեր
Կենսանմուշ
AMY-T թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին AMY-T թեստի մասին: