Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է ասկարիդի նկատմամբ IgG իմունոգլոբուլինը
Ասկարիդի նկատմամբ IgG դասի հակամարմինները հանդիսանում են ասկարիդոզի շճաբանական մարկերը:
Ասկարիդոզը հելմիթոզ կամ ճիճվային վարակ է, որը հարուցվում է կլոր որդ ասկարիդներից (Ascaris lumbricoides):
Ասկարիդոզի աղիքային փուլի լաբորատոր ախտորոշումը հիմնված է կղանքի քննությամբ ասկարիդի ձվիկների կամ ախտորոշիչ դեհելմինթիզացիայից հետո կղանքում ասկարիդի հասուն ձևերի հայտնաբերման վրա: Սակայն, արդեն իսկ վաղ (միգրացիոն կամ թրթուրային) փուլում ասկարիդոզը կարելի է ախտորոշել իմունոլոգիական թեստերի շնորհիվ՝ ասկարիդների նկատմամբ հատուկ հակամարմինների հայտնաբերման միջոցով: Չնայած ախտորոշումը չի կարող հաստատվել միայն շճաբանական թեստերի միջոցով, այս թեստի արդյունքների համադրումն անամնեզի և կլինիկական նշանների հետ թույլ է տալիս վաղ ախտորոշել և սկսել բուժումը՝ մինչև հիվանդության կլինիկական նշանների և բարդությունների զարգացումը:
Ցուցումներ
- ասկարիդոզի առկայության կլինիկական կասկած
Կենսանմուշ
Asc IgG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին Asc IgG թեստի մասին: