Չզեղչված գինը՝ կիսաքանակական՝ 2000 դրամ
Ի՞նչ է հակաստրեպտոլիզին Օ
Հակաստրեպտոլիզին Օ-ն (ASO) օրգանիզմում ստրեպտոկոկային վարակի առկայության լաբորատոր մարկեր է: ASO-ն հանդիսանում է A խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկի հակածնի (անտիգենի)՝ ստրեպտոլիզինի նկատմամբ հակամարմին: Այն ռևմատիզմի լաբորատոր ախտորոշիչ թեստերից մեկն է:
ASO-ի բարձրացումը վկայում է ստրեպտոկոկային հակածինների նկատմամբ օրգանիզմի գերզգայունության (սենսիբիլիզացիա) մասին: ASO թեստը նաև կիրառվում է ռևմատիզմի և ռևմատոիդ արթրիտի միջև տարբերակիչ ախտորոշում անցկացելիս: Երկրորդ դեպքում ASO-ի բարձրացումը շատ ավելի թույլ է արտահայտված:
Ցուցումներ
- ստրեպտոկոկային ծագման հիվանդություններ (կարմիր քամի, միջին օտիտներ, քութեշ, թարախաբորբոքային հիվանդություններ)
- ստրեպտոկոկային վարակների բարդություններ՝ ռևմատիզմ, գլոմերուլոնեֆրիտ, միոկարդիտ և այլն
Կենսանմուշ
ASO թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին ASO թեստի մասին: