Կենսաքիմիական թեստեր

ԱՍՏ (AST)

Չզեղչված գինը՝ 1000 դրամ

Լյարդի գործունեության թեստեր

Ի՞նչ է ասպարտատ ամինոտրանսֆերազը

Ասպարտատ ամինոտրանսֆերազը (AST) ներբջջային ֆերմենտ է, որը մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը:

AST-ն հանդիպում է սրտամկանում, լյարդում, կմախքային մկաններում, նյարդային հյուսվածքում և երիկամներում, ավելի քիչ՝ ենթաստամոքսային գեղձում, փայծաղում և թոքերում: Սրտամկանում AST-ի ակտիվությունը 10000 անգամ, իսկ էրիթրոցիտներում՝ 10 անգամ ավելի բարձր է, քան շիճուկում: AST-ն քիչ ավելի ակտիվ է տղամարդկանց մոտ:

Ցուցումներ

  • սրտամկանի ինֆարկտ
  • սրտամկանի ախտահարում
  • կմախքային մկանային հիվանդություն
  • լյարդային հիվանդության ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում

Կենսանմուշ

AST թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին AST թեստի մասին: